Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանին։

29.04.2021

Հանդիպմանը մասնակցել են ԲԸՏՄ կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանն ու Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը։

Քննարկման ընթացքում Հ.Մարտիրոսյանը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը և ընդգծել ապօրինի ծառահատումների, փայտանյութի տեղափոխման դեմ ուղղված պայքարի, կանխարգելիչ միջոցառումների զարգացման տեսլականը։

Անդրադարձ է կատարվել փայտանյութի ձեռքբերման և իրացման, թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման, պահպանության և վերահսկողական մեխանիզմների բարելավմանն ուղղված հարցերին և բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրական բացերին ու հնարավոր փոփոխություններին։

  Printpdf

Վերադառնալ