Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Ապօրինի ծառահատման դեպքեր

08.04.2021

 ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա ապօրինի հատված տարբեր տեսակի 25 ծառի փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 3.436.500 ՀՀ դրամի չափով:
Ապօրինի ծառահատումները տեղի են ունեցել «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում և «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ում:
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության բաժիններ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, պահպանել բնությունը:
  Printpdf

Վերադառնալ