Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու




ԲԸՏՄ աշխատակիցները հայտնաբերել են ճուռակ

23.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի հուլիսի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի այգիներից մեկում հայտնաբերվել է քաղաքացու կողմից անազատության մեջ պահվող  ճուռակ:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ բազեն երկու-երեք օր առաջ հայտնաբերել է իր հողամասի նախկին խարխուլ անասնագոմում:
Քաղաքացու մոտ անազատության մեջ պահվող ճուռակը ԲԸՏՄ Կոտայքի տարածքային բաժնի պետի և աշխատակիցների կողմից տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական կառույց՝ «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ:
Ճուռակ վերականգնվելուց հետո՝ համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, բաց կթողնվի վայրի բնություն:



Վերադառնալ