Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու




Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

25.07.2020

Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։
ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։ Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, որ ստուգայցերի մեկնարկին գրանցված խախտումների քանակն անհամեմատ շատ է եղել, քան վերջին օրերին գրանցվածները, սակայն կարևոր է չթուլացնել զգոնությունը և ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումները շարունակել նույն ծավալով։
Կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով Տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանների համատեղ խմբերը երկրորդ օրն անընդմեջ կատարած անակնկալ ստուգայցերի ընթացքում Պարզ լճի, Լաստիվերի, Ենոքավանի հանգստյան գոտիներում, Գոշավանք և Հաղարծին վանական համալիրների տարածքներում արձանագրել են խախտումների նվազում։ Թեպետ հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանվում են ոչ լիարժեք՝ շարունակվում են գրանցվել դիմակները ոչ պատշաճ կրելու, անկանոն հերթեր և մարդկային կուտակումներ առաջացնելու դեպքեր, այնուամենայնիվ երեկվա համեմատ այսօր ավելի քիչ խախտումներ են եղել։
Տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, իրականացվել է խորհրդատվություն, կատարվել են անհատական իրազեկման աշխատանքներ՝ կուտակումներ առաջացնող, խմբերով շրջող այցելուներին բացատրվել է հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու անհրաժեշտությունը։



Վերադառնալ