Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Էկոկրթություն

13.05.2022

 

Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, հայրենի բնության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ հոգատարություն և պատասխանատվություն սերմանելու նպատակով արդեն երկրորդ տարին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ հանրապետության տարբեր դպրոցներում պարբերաբար անցկացվում են էկոկրթական բաց դասաժամեր։

Վերջին շաբաթներին Տեսչական մարմնի ղեկավար կազմը մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 30 դպրոցում անցկացրած բաց դասերի ընթացքում աշակերտներին ներկայացրել է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունները, աղտոտումները, ծանոթացրել հայկական բնաշխարհին առանձնահատուկ կենդանատեսակներին ու բուսատեսակներին, ինչպես նաև նվիրել  ՀՀ կենդանիների և բույսերի Կարմիր գրքեր, տեղեկատվական գրքույկներ։

Գործընթացը շարունակական է։

 

  Printpdf

Վերադառնալ