Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Իրազեկում-հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում

14.10.2021

 

 

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հոկտեմբերի 6-ի օրենքի ՀՕ-452-ն օրենքով նախատեսվող կարգավորումները ևս մեկ անգամ իրազեկելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ բոլոր մարզերում տնտեսավարող սուբյեկտների հետ կազմակերպվել են իրազեկում-հանդիպումներ։

Քննարկումների ընթացքում իրականացվել են բացատրական աշխատանքներ, մատուցվել կոնկրետ հարցերով խորհրդատվություն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 29.1 հոդվածով նախատեսված լիազորությունների շրջանակում Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների կամ դիտարկումների ընթացքում բնապահպանական օրենսդրության խախտումներով իրականացվող տնտեսվարողների գործողությունների կամ գործունեության անհապաղ կասեցման  իրավունքի ստացման վերաբերյալ։

Տնտեսվարողներին ներկայացվել են նաև իրենց գործունեությանն առնչվող՝ ընդերքօգտագործման, ջրօգտագործման, անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի մթնոլորտ արտանետման, վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոնների, սիրողական կամ արդյունագործական որսի,  շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ իրավական ակտերով սահմանված պահանջները։ Հանդիպումների ընթացքում տրամադրվել են ձեռնարկներ, թերթիկներ, բուկլետներ և ուղեցույցներ։

Ոլորտային իրազեկվածության բարձրացման, հնարավոր խախտումների կանխարգելման, Տեսչական մարմնի գործունեության  թափանցիկության ապահովման նպատակով իրազեկում-հանդիպումներ են կազմակերպվել նաև հասարակական կազմակերպությունների, որսորդական միավորումների անդամների, բնապահպանների և արշավականների հետ։

«Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի 29.1 հոդվածով նախատեսված կարգավորումներին ծանոթացեք ստորև

shorturl.at/pBQTW

shorturl.at/nDNV2

https://www.arlis.am/documentview.aspx?docid=72899

 

 

 

 

 

  Printpdf

Վերադառնալ