Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Հայտարարություն

16.11.2021

Հայտարարություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարում է մրցույթ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 67-30.7-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը  16:30-ին, Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, մուտքը անձնագրով կամ նույնականացման քարտով):

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 67-30.7-Մ6-1) քաղաքացիական ծառայության պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

1.անձնագիր և/կամ նույնականացման քարտ (եթե անձը  նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք,

  1. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, ատեստատ,

3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,

4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,

5.համառոտ CV (ցանկությամբ):

 

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան. կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում»  ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Բարեկամության հրապարակ 1։

      Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ը:

       Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ՀՀ,       ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն, հեռախոսահամար՝ (010) 515-637, էլեկտրոնային փոստի հասցե՝ liana.aloyan@gov.am):

  Printpdf

Վերադառնալ