Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

11.08.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օրենքով վերապահված իրենց գործառույթներն իրականացնելիս ս.թ. օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք, մասնավորապես՝ մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող Զիլ և Կամազ մակնիշի ավտոմեքենաներ ընդհանուր մոտ 50խմ շինափայտով բեռնված, ընդ որում Կամազ մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։

Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև որսագողության դեպքեր, առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ, ապօրիինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։

  Printpdf

Վերադառնալ