Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Հաշվետվություն

23.09.2021

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է թվով 87 դեպք, որից 48 դեպքով հաշվարկվել է 37.038.476 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 57 դեպքով հաշվարկվել է 2.758.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 3.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

                                              

     Արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 36.490.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 2.415.000 շրջակա միջավայրին հասցված ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

     Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

    

 

     Արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 522.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

      

 

     Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 25.636 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 343.041 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

 

     Արձանագրվել է 34 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 34 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 

 

     Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

                                                         

 

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 25 գործ (ընդհանուր՝ 2.526.840 ՀՀ դրամ)։

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.446.540 ՀՀ դրամ:

 

 

Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից՝

 

3-ը՝  ընդերքօգտագործում,

2-ը՝ արտադրություն,

1-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ շինարարություն,

2-ը՝ ՓՀԷԿ,

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

2-ը՝ անտառտնտեսություն։

 

Նախկինում իրականացված 17 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 18 որոշում՝ 4.540.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 50.745.644 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 10 հանձնարարական։

 

 

  Printpdf

Վերադառնալ