Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Հաշվետվություն

07.10.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 20 դեպքով նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

    

                                                                                                           

     Արձանագրված 34 դեպքով հաշվարկվել է 92.838.228 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է  200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

 

     Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

    

 

     Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 49.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

     Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

    

 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

      

 

     Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

 

 

     Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

 

 

Արձանագրվել է 6 դեպք:

 

 

 

Պետական փորձաքննություններ

 

     Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 28 գործ (ընդհանուր՝ 3.359.500 ՀՀ դրամ)։

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.621.700 ՀՀ դրամ:

 

Ստուգումների և դիտարկումների վերաբերյալ

 

 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 6 հանձնարարագիր, որից՝

3-ը՝ արտադրություն,

1-ը՝  ընդերքօգտագործում,

1-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ շինարարություն,

 

Նախկինում իրականացված թվով 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.350.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 17.744 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

 

 

 

 

 

 

 

  Printpdf

Վերադառնալ