Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




Հատուկ պատրաստության ուսուցում ԲԸՏՄ տեսուչների համար

30.09.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Արմեն Մկրտչյանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է բնապահպանական վերահսկողության մասին օրենսդրությամբ վերապահված ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ֆիզիկական և մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով տեսուչների հետ անցկացնել հատուկ պատրաստության ուսուցում։

Հատուկ միջոցների, ֆիզիկական հարկադրանքի (ուժի) կիրառման, զենքի օգտագործման և այլ ուղղություններով ձեռք բերված փորձառությունները տեսուչները կարող են կիրառել բնապահպանական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ՝ հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով։

Դասընթացները կանցկացվեն Հայաստանի «Դինամո» մարզական ՀԿ-ում հմուտ մասնագետների ու մարզիչների կողմից։

  Printpdf

Վերադառնալ