Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

23.04.2021

Հովհաննես Մարտիրոսյան

 

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

22 դեկտեմբերի 1979թ, ք. Երևան

Կրթություն.

1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում.

Աշխատանքային գործունեություն

  • 2021թ. ապրիլի 22-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
  • 2020թ. օգոստոսի 17-ի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական
  • 2020թ. օգոստոսի 11-ին սեփական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությունում  երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
  • 2020թ հունվար-օգոստոս- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի պետ
  • 2019-2020թթ. — Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ
  • 2019թ. հունիս-նոյմեբեր — Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ
  • 2018-2019թթ. — Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ
  • 2017-2018թթ. — Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
  • 2017թ. հունվար-նոյեմբեր — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ
  • 2015-2017թթ. — Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
  • 2014-2015թթ. — Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
  • 2013-2014թթ. — Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ
  • 2012-2013թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ
  • 2011-2012թթ. – Քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր
  • 2007-2011թթ. — Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր
  • 2002-2007թթ. — Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
  • 2001-2002թթ. — Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ։

Պարգևներ

2008թ.  «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան

2013թ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության 2-րդ աստիճանի» կրծքանշան

2014թ. «Ծառայության ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ ապահովելու համար» ոստիկանության պետի կողմից պատվոգիր

2015թ. «Օրենքի պատվար» մեդալ

«Ոստիկանությունում երկարամյա ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի» մեդալներ։

Այլ տվյալներ

Ոստիկանության պահեստի գնդապետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի որդի։

 

 

 

 

 

 

 

  Printpdf

Վերադառնալ