Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու




Հրազդանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր․ ԲԸՏՄ

28.06.2020

Համաձայն ՀՀ պարետի թիվ 139 որոշման՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր հերթական մշտադիտարկումն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Պուրակներում, հրապարակներում, հուշարձանների հարակից տարածքներում կատարված շրջայցերի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները զրուցել են խմբված՝ չպահպանելով անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը: Հրազդան քաղաքում դիմակները սխալ կրող, կուտակումներ առաջացնող քաղաքացիները նախազգուշացվել են: Վարակից առավել արդյունավետ պաշտպանվելու նպատակով կտորե դիմակներ կրողներին տրամադրվել են բժշկական եռաշերտ դիմակներ:
Տեսչական մարմնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքների ընթացքում հորդորել են խստորեն պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնները, նաև հիշեցրել, որ առանց դիմակի դրսում գտնվելու հնարավորություն ունեն միայն սպորտով զբաղվողները և մինչև 6 տարեկան երեխաները։
ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է 1 արձանագրություն՝ դիմակ չկրելու համար:



Վերադառնալ