Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու




Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

30.07.2020

 

Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։
Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։ Էական խախտումներ չեն արձանագրվել։
Հայտնաբերվել է դիմակ չկրելու մեկ դեպք` ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը։



Վերադառնալ