Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու




Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի զբոսայգիներում խախտումները նվազել են․ ԲԸՏՄ

27.07.2020

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները փոխգործակցելով ոստիկանների հետ՝ այսօր վաղ առավոտից համավարակի տարածման դեմ ուղղված հերթական խստացված ստուգայցը կատարել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
Կանաչ գոտիներում լայնածավալ մշտադիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ խախտումների և թերությունների նվազման դրական դինամիկան պահպանվել է։ Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում այցելուները հիմնականում զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, զբոսնողները կրել են դիմակներ, մարդկային կուտակումներ չեն նկատվել։
Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրամադրվել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, իրազեկման և խորհրդատվության ընթացքում տրվել ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ապահովում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:



Վերադառնալ