Փայտանյութի ապօրինի մթերում և տեղափոխում
23.02.2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացված գրությունների հիման վրա կատարված զննման արդյունքում
• Լոռու մարզի բնակիչ Գ.Բ-ի կողմից 1,4 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 33.600 ՀՀ դրամի չափով:
• Լոռու մարզի բնակիչ Ս.Հ-ի կողմից 0,9 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 32.400 ՀՀ դրամի չափով:
Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին:
Print
Վերադառնալ