Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու




22.04.2021

Ծրագրի նպատակն է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի երկրներում և նրա սահմաններից դուրս՝ լայնածավալ, ներդաշնակ բնապահպանական ուսումնասիրություն (մոնիտորինգ) իրականացնելու համար: Ծրագիրը կօգտագործի «Կոպերնիկուս» համակարգի տվյալներն ու ծառայությունները, կստեղծի առցանց ծառայությունների հարթակ, որը անվճար հասանելի կլինի մի շարք տեղական, ազգային և տարածաշրջանային շահառուների համար:

Հաշվի առնելով տարածաշրջանային մարտահրավերները՝ «Կոպերնիկուս» համակարգի տվյալների ու ծառայությունների կիրառմամբ կիրականացվեն թվային քարտեզագրում, աշխարհատեղեկատվական և դաշտային տվյալների հավաքագրում, ուսումնասիրություն և վերլուծություն՝ ընդգրկելով ծովային ու լճային ափամերձ և ցամաքային տարածքները և թիրախավորելով արդյունաբերական, հանգստի, գյուղատնտեսության, ջրային տնտեսության և առևտրի գործունեության ոլորտները Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Հունաստանում:

Ծրագրի շրջանակներում հաշվարկվելու են Սև ծովի կամ շրջակա լճերի վրա (Հայաստանում՝ Սևանա լիճ և ջրհավաք ավազան) ազդեցությունները վերոգրյալ գործունեության ոլորտների կողմից, միևնույն ժամանակ արբանյակային և դաշտային տվյալների միջոցով ուսումնասիրվելու են այնպիսի պարամետրերի տատանումները, ինչպիսիք են ծովի/լճի ջրի մակերեսային ջերմաստիճանը, անտառածածկույթի փոփոխությունները, աղիությունը, օրգանական նյութերը, պոտենցիալ թունավոր տարրերը, ջրիմուռների առկայությունը և այլն:
Ծրագրի ազդեցությունը կգնահատվի սահմանված ելակետային պայմանների համաձայն: Տեղական շահառուները և դերակատարները (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական և մասնավոր կազմակերպություններ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գիտական հետազոտողներ, ոլորտային մասնագետներ և այլն) կտեղեկացվեն ու կապահովվեն համապատասխան ինտերֆեյսով՝ «ՊՈՆՏՈՍ» օպերացիոն հարթակի տեղեկատվությանը և կանոնավոր թարմացումներին հասանելիություն ունենալու նպատակով: Կարողությունների զարգացման գործողությունների միջոցով «ՊՈՆՏՈՍ» հարթակը նպատակ ունի առաջարկել միջոցներ գործնականում օգտագործելու առկա տեղական մոնիտորինգի ցանցերը և «Կոպերնիկուս»-ի տվյալներն ու ծառայությունները՝ դրա օնլայն ծառայությունները համապատասխանեցնելով առկա սարքավորումներին և ծրագրային ենթակառուցվածքներին, ինչպես նաև նպաստել տարածաշրջանում համագործակցությանը, գաղափարների ու լավագույն փորձի փոխանակմանը:
Ծրագրի մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղումներով՝

https://ace.aua.am/pontos/
https://pontos-eu.aua.am/…/03/Newsletter1-Armenian.pdf

  Printpdf

Վերադառնալ