Այսօր տեղի է ունեցել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025թ. կատարված աշխատանքների ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցել են օրենսդիր, գործադիր և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկայացվել է 2025թ. ընթացքում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքները, ձեռքբերումներն ու գրանցված ցուցանիշները։
Արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր են հանձնվել գործընկեր պաշտոնատար անձանց։
Տարվա ընթացքում գրանցած բարձր ցուցանիշների արդյունքներով Տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ և ստորաբաժանումներ արժանացել են հատուկ պարգևների.
կառուցվածքային ստորաբաժանման լավագույն աշխատակից է ճանաչվել Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան Մկրտիչ Սարգսյանը,
տարածքային ստորաբաժանման լավագույն աշխատակից է ճանաչվել Արմավիրի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Սեդա Բադիշյանը,
լավագույն կառուցվածքային ստորաբաժանում է ճանաչվել Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչությունը,
լավագույն տարածքային ստորաբաժանում է ճանաչվել Լոռու տարածքային բաժինը։