2026 թվականի մարտի 3-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի անունից շնորհակալագիր է հանձնվել Էդուարդ Մուրազի Եղիազարյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Եղիազարյանը երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությամբ նշանակալի ավանդ ունի բնապահպանական գիտության զարգացման, մասնագիտական կադրերի պատրաստման և սերունդների կրթության գործում։
Շնորհակալագրի հանձնումը կայացել է հանդիսավոր մթնոլորտում՝ ոլորտում ունեցած ներդրման, գիտական ձեռքբերումների և բնապահպանական արժեքների տարածման գործում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։
Տեսչական մարմինը բարձր է գնահատում գիտական հանրույթի ներկայացուցիչների դերը շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման նպատակների իրականացման գործում՝ կարևորելով գիտության և գործնական վերահսկողության փոխգործակցությունը։
ԲԸՏՄ-ն շնորհավորում է պրոֆեսոր Եղիազարյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով առողջություն, երկարամյա ստեղծագործական գործունեություն և նորանոր գիտական ձեռքբերումներ։