Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերում կազմակերպվել են իրազեկում-հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների, ճանապարհային դեպարտամենտի, անտառտնտեսության մասնաճյուղերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտային գործունեություն իրականացնող խոշոր տնտեսավարողների, տեղի բնակիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապօրինի ընդերքօգտագործման, հողի բերրի շերտի պահպանության, վերականգնման և նպատակային օգտագործման, աղբի, տերևների այրման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման, հրդեհների կանխարգելման, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում առաջացող բնապահպանական խնդիրների ու դրանց ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Իրազեկում-հանդիպումների հիմնական նպատակն էր բարձրացնել իրազեկվածության մակարդակը բնապահպանական օրենսդրության պահանջների վերաբերյալ, ինչպես նաև ամրապնդել պետության, հանրության և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությունը։