ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 21 դեպքով հաշվարկվել է 19.248.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 16.943.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 10. [...]
Մանրամասն ➜2020 թվականի դեկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում «Սևանի ՃՈ», «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 4 դեպքով առգրավվել են 409 հատ, ընդհանուր քաշով 172 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 15 հատ, շուրջ 1300 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավված ձկները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ և ՀՀ պաշտպանության նախարարություն:
Մանրամասն ➜Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2021 թվականը լինի բարեկեցության, նորանոր ձեռքբերումների, խաղաղության և բնության պահպանության տարի:
Մանրամասն ➜