Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Խորհրդակցություն Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում

15.11.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների ղեկավարները, Սննդամթերքի անվտանգության ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

Մանրամասն ➜


Մամուլի հրապարակման հետքերով NewArmenia.am-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում է

06.11.2019

Մամուլի հրապարակման հետքերով NewArmenia.am-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում է Մամուլում հրապարակվել էր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի խումբ աշխատակիցների բաց նամակն` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործունեությունից՝ մասնավորապես, նշելով, որ վերջինս չի պատասխանում տարածքային ստորաբաժանումների ղեկավարների զանգերին, նրանց ժամերով սպասեցնում է ընդունարանում, սակայն չի ընդունում։ Նամակագիրները պնդել էին նաև, որ Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի և պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նամակի հետքերով NewArmenia.am-ը շրջայց կատարեց Բնապահպանության տեսչական մարմնում, զրուցեց նաև Վ. Ավետիսյանի հետ։ Վերջինս ներկայացրեց իր մոտեցումն աշխատանքի կազմակերպման վերաբերյալ. աշխատողը աշխատելու է, չաշխատողը` [...]

Մանրամասն ➜


14.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը որոշել է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին։ https://www.e-gov.am/gov-decrees/item/32722/

Մանրամասն ➜




Վերադառնալ