Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Արջի քոթոթին ազատեցին ցանկապատից

12.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի, Քարագլուխ գյուղի, «Տանձի դարս» կոչվող տարածքում արջը հայտնվել է մետաղալարի մեջ։ Տեսչական մարմնի Վայոց ձորի ՏԲ աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր։ Տեղում պարզվել է, որ անօգնական կենդանու՝ կարմիրգրքյան գորշ արջի քոթոթի թաթը փաթաթվել է հողամասի մետաղական ցանկապատի մեջ։ Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ, Ոստիկանության աշխատակիցներ և մի խում կենդանաբաններ։ Համատեղ ջանքերով կենդանին քնեցվել է, ազատվել մետաղալարից, ենթարկվել զննության, տեղափոխվել գյուղից հեռու տարածք և բաց թողնվել վայրի բնություն։ Տեսչական մարմնի աշխատակցներն ուսումնասիրել են շրջակայքը՝ հնարավոր այլ նմանատիպ մետաղալարեր գտնելու նպատակով, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։

Մանրամասն ➜


Կարմիրգրքյան թռչունները վերադարձվեցին բնություն

30.09.2019

Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։ Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան ՀԿ, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։ Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ