ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 58 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 135.681.660 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մանրամասն ➜Տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի ՏԲ աշխատակիցները, հաշվի առնելով «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ի գրությունը, 2019թ. դեկտեմբերի 11-ին Գյումրու «Օազիս» ռեստորանից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված թվով 1 «Ռեզուս մակակ» տեսակի կապիկին կարանտինային բուժման և հետազոտության նպատակով տեղափոխել են «Զօօ ֆաունա-Արտ» վերականգնողական կենտրոն: Ցավում ենք, որ հոդվածագիրը չի կարողացել ուսումնասիրել իրականացված աշխատանքների ժամանակագրությունը և չի համադրել փաստերը։ Չանդրառնալով հրապարակման հեղինակի կողմից ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառներին՝ հորդորում ենք զերծ մնալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անվան հետ որևէ առնչություն չունեցող, կեղծ լուրեր տարածելուց։
Մանրամասն ➜Սրտանց շնորհավորում ենք Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ։ Մեր երկրի սահմաններն անսասան պահող մեր նվիրյալ քաջորդիներին մաղթում քաջառողջություն, արիություն ու անկոտրում կամք։ Թող մեր հայրենիքի երկինքը լինի խաղաղ, սահմաններն՝ անառիկ ամուր: Շնորհավոր տոնդ Հայոց բանակ։
Մանրամասն ➜