Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ


Տնտեսվարողների կողմից կանոնների պահպանման դրական դինամիկա կա. Արթուր Ասոյան

02.07.2020

Մանրամասն ➜


Ուժեղացված ստուգայցեր Էրեբունու զբոսայգիներում

01.07.2020

ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, փոխգործակցելով ՀՀ ոստիկանության հետ, այսօր կրկնակի ուժեղացված ստուգայց է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Մասնագիտական թիմը շրջել է Ազատամարտիկների զբոսայգում և իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցել դիմակները ոչ ճիշտ կրելու, երբեմն նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը խախտելու դեպքեր։ Տեղում տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ ցուցումներ և բաժանվել մեկանգամյա օգտագործման դիմակներ։ Վարչական շրջանում տեսուչներն իրականացրել են լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ։ ՀՀ բոլոր մարզերում ընթանում են խստացված ստուգայցեր։

Մանրամասն ➜


01.07.2020

2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։ Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից սև արագիլն օղակավորվել է և բաց թողնվել հենց այն վայրում, որտեղից հայտնաբերվել էր։ Հիշեցնենք, որ կարմիրգրքյան թռչունը գտնվել էր 2019 թվականի աշնանը վերոնշյալ տարածքում՝ թևի վնասվածքով, որն անհապաղ տեղափոխվել էր Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի նպատակով։ Մանրամասները տեսանյութում։

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ