Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Խորհրդատվական հանդիպում ՀՀ Շիրակի մարզի տնտեսավարող սուբյեկտների հետ

18.11.2019

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանխարգելման և իրազեկման միջոցառումների 2019 թվականի տարեկան ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի, Գյումրի քաղաքում Տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության պետ՝ Վ.Գալոյանը, իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ՝ Ն.Աղաբաբյանը, ընդերքի վերահսկողության վարչության և Շիրակի ՏԲ աշխատակիցները խորհրդատվական հանդիպում ունեցան մարզում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տնօրենների հետ։ Տեսչական ստուգումներ իրականացնելուց առաջ ներկայացվեցին ՀՀ կառավարության 2003 թվականի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1110-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները, ստուգաթերթերը, ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները։ Հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով քննարկման ավարտին [...]

Մանրամասն ➜


Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով

18.11.2019

Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Մանրամասն ➜


Խորհրդակցություն Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում

15.11.2019

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների ղեկավարները, Սննդամթերքի անվտանգության ու Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների ղեկավարների տեղակալները, ինչպես նաև նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչները:

Մանրամասն ➜




Վերադառնալ