Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Վանաձոր քաղաքի «Ազգային արխիվ»-ի տարածքում արձանագրել են ապօրինի ծառահատման դեպք: Պարույր Սևակի փողոցում հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 10 ծառ (Խնձորենի տեսակի 5՝ 34սմ, 32սմ, 28սմ, 26սմ, 22սմ, Սալորենի տեսակի 4՝ 22սմ, 20սմ, 12սմ, 8սմ, Թխկի տեսակի 1՝ 40սմ տրամագծերով)։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 585.000 ՀՀ դրամ:
Մանրամասն ➜2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։ ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցող քաղաքացու մոտից առգրավվել են 2 հատ որսորդական հրացան (ՄՌ-153, և Հայկավան համայնքի բնակիչ՝ Ս.Ս.-ի անվամբ գրանցված ՄՌ-155 որսորդական զենքեր), 1 փամփշտակալ՝ 34 հատ փամփուշտով և 2 հատ որսված՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կրկնակտցար (дупель) տեսակի թռչուն։
Մանրամասն ➜Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակն է։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600.000 հայ, որոնց կեսը՝ 314.000, չի վերադարձել ռազմաճակատից։ 118 հայեր և Հայաստանի բնակիչներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչմանը, իսկ Նելսոն Ստեփանյանը և Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանն արժանացել են երկու անգամ: 70 հազարից ավել հայ զինվորներ պարգևատրվել է ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով։
Մանրամասն ➜