Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


28.02.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գտնում է, որ Վարչական դատարանի կողմից 2020 թվականի փետրվարի 26-ի թիվ ՎԴ/11628/05/18 վարչական գործով կայացված վճիռը ոչ իրավաչափ է և մեր կողմից այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի։

Մանրամասն ➜


ԹԵԺ ԳԻԾ 119

28.02.2020

Բնապահպանական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների, բնապահպանների, սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից 2019 թվականի ընթացքում Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 119 ահազանգ, որից 38-ը վերաբերել է բուսական, 30-ը՝ կենդանական աշխարհի, 51-ը շրջակա միջավայրի վրա վնասակար այլ ազդեցություններին։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սահմանված ընթացք և լուծումներ, տրամադրվել է խորհրդատվություն, իրականացվել է արագ արձագանքում։

Մանրամասն ➜


Հաշվետվություն

25.02.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜




Վերադառնալ