Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Իրազեկում

24.01.2020

Երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց այն տնտեսավարող սուբյեկտների վերանայված շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված ստուգումներն իրականացվելու են վեց ամիսը մեկ պարբերականությամբ։ Ստուգումներն անցկացնելու իրավասությունը վերապահվել է երկու տեսչական մարմինների՝ ՔՏՀԱՏՄ և ԲԸՏՄ։ Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1925-Ն որոշման մեջ։   https://www.e-gov.am/gov-decrees/item/33328/

Մանրամասն ➜


15.01.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն այսօր անցկացրել է գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները` պարոն Ավետիսյանը հանձնարարել է 2020թ. ընթացքում կատարվելիք աշխատանքներին, ծրագրերին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իրականացնել հավուր պատշաճի և սահմանված ժամկետներում։ Տեսչական մարմնի ղեկավարը հավելել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվ գործունեություն ծավալել ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, արագ արձագանքել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներին ու ահազանգերին, ինչպես նաև աշխատանքները դարձնել հանրության համար առավել թափանցիկ։ Աշխատանքային առաջնահերթությունները քննարկելուց հետո տրվել են նաև այլ հանձնարարականներ։

Մանրամասն ➜


15.01.2020

2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել է 40 հարցում և քաղաքացիների կողմից՝ 90 գրավոր դիմում, «Թեժ գծի» հեռախոսահամարին 55 ահազանգ՝ ծառահատումների, աղբավայրերի գարշահոտության, հողի վերին շերտի տեղափոխման, գետերի, լճերի աղտոտման, ճահճացման, անօրինական մեթոդներով ձկնորսության, ձկան անօրինական վաճառքի, ապօրինի որսի, արդյունաբերական թափոնների, վայրի կենդանիների պահման, հանքարդյունաբերության ոլորտում մթնոլորտ արտանետումների վերաբերյալ։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են օրենքով սահմանված կարգով պատասխաններ, իրականացվել է արագ արձագանքում և տրամադրվել խորհրդատվություն։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով բնապահպանության, ընդերքի ոլորտներում իրականացված վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում արձանագրվել է թվով 977 իրավախախտում: Հարուցված վարչական [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ