Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

14.01.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 56 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 25.550.516 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29 դեպքով նշանակվել է 2.570.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մանրամասն ➜


09.01.2020

Սույն թվականի հունվարի 2-ին «SHAMSHYAN.com» կայքում հրապարակված՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատված ծառերի մասին հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները տեղատեսություն են իրականացրել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում և պարզել, որ ապօրինի հատվել է 21 սմ տրամագծով 1 թեղի և 33 սմ տրամագծով 1 վիրգինյան գիհի տեսակի ծառ, հաշվարկվել է 330.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախապատրաստված նյութերը 2019 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազություն։

Մանրամասն ➜


Բնականը գերադասում են արհեստականից

30.12.2019

Ամանորի խորհրդանիշ համարվող եղևնիների պահանջարկը նախատոնական օրերին մեծանում է: Արդեն մի քանի օր է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները գործի են անցել. վերսհակում են բոլոր վաճառքի կետերը, ստուգում փաստաթղթերն ու եղեվնիների աշխարհագրությունը: Ըստ Կարինե Դանիելյանի կարեւոր չէ եղևնիները հատվում են Հայաստանի թե, այլ երկրի տարծքից: Գլոբալ էկոհամակարգն ընդհանուր է:

Մանրամասն ➜




Վերադառնալ