Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


․․․Հիշեցում․․․ Տեսչական պլանային ստուգումների մասին

26.12.2019

Բոլոր 6 տեսչական մարմինները կառավարությանը ենթակա մարմինների կարգավիճակում այս տարի առաջին անգամ, օրենքով սահմանված ժամկետում (դեկտեմբերի 1-ին) հրապարակել են 2020թ․ իրականացվելիք պլանային ստուգումների տարեկան ծրագրերը: Ստուգումներն ուղղված են լինելու առավելապես ամենառիսկային ոլորտներ և տնտեսավարողներ: Հղումները՝ մեկնաբանության մեջ: Միաժամանակ հանրությանը և սպառողներին տեղեկացնում ենք, որ օրենքով նախատեսված են պլանից դուրս ստուգումների իրականացման բոլոր հիմքերը, որոնք թույլ են տալիս տեսչական մարմիններին անհրաժեշտության դեպքում շտապ արձագանքել և ստուգումներ իրականացնել։

Մանրամասն ➜


ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

19.12.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 14.697.215 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20 դեպքով նշանակվել է 2.700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 29 դեպք, որից 20-ով հաշվարկվել է 2.109.964 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել 1.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 քամատապալ լորենի, 2 քամատապալ բոխի, 1 ձիակասկ, 2 լորենի, 2 թխկի, 1 բոխի) հաշվարկվել է 519.100 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (0,9 խմ վառելափայտ)՝ 28.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի [...]

Մանրամասն ➜


14.12.2019

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մանրամասն ➜




Վերադառնալ