Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Պարետի ցուցում կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

20.03.2020

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝  

Մանրամասն ➜


Ստուգման արդյունքները կոծկելու և իմ կապը այսպես ասած «փայտի գործով մաֆիայի» հետ չի համապատասխանում իրականությանը.Վիգեն Ավետիսյան

19.03.2020

Panorama.am կայքը հարցում է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ օրերս հրապարկված «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը կոծկում է անօրինական ծառահատման դեպքերը» վերտառմամբ նյութին արձագանքելու նպատակով: Ի պատասխան՝ տեսչության ղեկավարը նշել է. «Ի պատասխան Ձեր 16.03.2020թ․ գրության հայտնում եմ, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2019 թ․ կատարված ստուգման արդյունքներով 2019թ․ դեկտեմբերի 27-ի զեկուցագրի հիման վրա իրականացվել է ծառայողական քննություն։ Ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ստուգող խմբի ղեկավար Արթուր Բեգլարյանի կողմից ոչ պատշաճ կերպով է իրականացվել աշխատանքային պարտականությունները, որի արդյունքում վերջինիս նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը, որի հիման վրա դադարեցվել է նրա լիազորությունները՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ [...]

Մանրամասն ➜


Հաշվետվություն

16.03.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես`

Մանրամասն ➜




Վերադառնալ