Բնապահպանական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների, բնապահպանների, սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից 2019 թվականի ընթացքում Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 119 ահազանգ, որից 38-ը վերաբերել է բուսական, 30-ը՝ կենդանական աշխարհի, 51-ը շրջակա միջավայրի վրա վնասակար այլ ազդեցություններին։ Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սահմանված ընթացք և լուծումներ, տրամադրվել է խորհրդատվություն, իրականացվել է արագ արձագանքում։
Մանրամասն ➜ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 29-ից փետրվարի 01-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 17 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 1.695.790 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 620.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մանրամասն ➜Տեսչական մարմինը կարևորելով տնտեսավարող սուբյեկտների և հանրության իրազեկության մակարդակի բարձրացումն ու հնարավոր խախտումների կանխարգելումը Երևան քաղաքում ու ՀՀ բոլոր մարզերում կազմակերպել է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, որոնց մասնակցել են 80-ից ավել տնտեսավարող սուբյեկտների, 17 հասարակական կազմակերպությունների, 3 որսորդական միավորումների, 10 կոմունալ ծառայություն ՀՈԱԿ–ների, 15 ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների և/կամ ներկայացուցիչներ, հանդիպումների ընթացքում տրամադրվել են նաև տեղեկատվական-խորհրդատվական նյութեր ու բուկլետներ։
Մանրամասն ➜