Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Հաշվետվություն

09.06.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի մայիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 122 դեպք, որից 51 դեպքով հաշվարկվել է 26.861.230 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով  նշանակվել է 370.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։      Նախկինում արձանագրված 29 դեպքով հաշվարկվել է 9.083.954 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  1.580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ           Արձանագրվել է 52 դեպք, որից 49-ով հաշվարկվել է 26.768.910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:      Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 8.851.454 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված [...]

Մանրամասն ➜


08.06.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի տեսուչների կողմից Մասիս քաղաքի ջրային ավազանների տարածքներում իրականացված հերթական շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է 30մ. տիրազուրկ ձկնորսական ցանց, որը կոչնչացվի սահմանված կարգով։ Տեսչական մարմինը հորդորում է պահպանել բնությունը, զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում վերահսկողական միջոցառումները կրում են շարունակական բնույթ։  

Մանրամասն ➜


Մատաղ սերնդի Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության բարձրացման նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևան քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում։

08.06.2021

Մատաղ սերնդի Էկոլոգիական գիտելիքների ամրապնդման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության բարձրացման նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևան քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում։ Տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության պետ Գեղամ Խաչատրյանը, Կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Արմեն Արաբյանը և Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ Միքայել Սանթրոսյանը Բնապահպանի օրվա առթիվ աշակերտներին  ներկայացրել են Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի առանձնահատկությունները, բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելավայրերը, արգելոցները, ազգային պարկերը, բնության հուշարձանները, Սևանա լճի հիմնախնդիրները, շրջակա միջավայրին սպառնացող վտանգները, դրանց հետևանքները, ինչպես նաև պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին։ Էկոկրթության և դաստիարակության, բնության հանդեպ սեր և հոգատարություն [...]

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ