Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանի հուշարձանների տարածքներում իրականացրել է շրջայց

20.06.2020

Այսօր վաղ առավոտից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության հետ ուժեղացված շրջայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հարակից տարածքներում, պուրակներում, մարդաշատ վայրերում։ Տեղում արձանագրվել է, որ քաղաքացիները զբոսանքի ընթացքում կրում են դիմակներ, հազվադեպ՝ ոչ ճիշտ ձևով, իսկ մարդաշատ վայրերում չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում և տոմսարկղերում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիներին հորդորել են պահպանել կորոնավիրուսի դեմ ուղղված հակահամաճարակային կանոնները՝ զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել պարետատան կողմից սահմանված նորմերը։ Շրջայցի ընթացքում կտորե դիմակներ կրող քաղաքացիներին տրամադրվել են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ։

Մանրամասն ➜


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիր քաղաքում

20.06.2020

Հունիսի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների, մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը: Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել է մեկանգամյա օգտագործման դիմակ։ Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաև այլ քաղաքացիների։ Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։

Մանրամասն ➜


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական     աշխատանքներ է իրականացրել զբոսաշրջային վայրերում

19.06.2020

Այսուհետ ՀՀ պարետի N 139 որոշման համաձայն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում) մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի զբոսաշրջային մի շարք վայրերում քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ մարդկային կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակներ։    

Մանրամասն ➜




Վերադառնալ