Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


Շնորհակալագիր

07.06.2021

  Բնապահպանի օրվա առթիվ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը բնապահպանության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ծառայողական պարտականություններն արդյունավետ ու բարեխիղճ կատարելու համար շնորհակալագրեր է հանձնել ԲԸՏՄ-ի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ.   Վահե Բարսեղյանին    —   Ընդերքի վերահսկողության վարչության հանքային ջրերի և        երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գևորգյանին     —     Ջրերի,հողերի թափոնների և վտանգավոր նյութերի      վերահսկողության վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետ տեսուչ Տիգրան Հակոբյանին      —   Կենսաբազմազանության վերահսկողության վարչության    բուսական աշխարհի վերահսկողության բաժնի ավագ   պետական տեսուչ Ալինա Մարգարյանին   —   Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ Գոհար Հարությունյանին — [...]

Մանրամասն ➜


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972թ.-ին հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օր, 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր:

05.06.2021

  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972թ.-ին հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի համաշխարհային օր, 2004թ.-ից Հայաստանում այն նշվում է որպես բնապահպանի օր: Այս օրը բնապահպանները ու բնապահպանական կազմակերպությունները ևս մեկ անգամ հանրության ուշադրություն են հրավիրում բնապահպանական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանության վրա։ Հունիսի 5-ը նշվում է նաև ապօրինի, չգրանցված և չկանոնակարգված ձկնորսության դեմ պայքարի միջազգային օր:  

Մանրամասն ➜


Ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ:

04.06.2021

Ս.թ. հունիսի 3-ին Ա.Կ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել և առգրավվել է 115 հատ, ընդհանուր 19.8 կգ սիգ տեսակի սառեցված մանրաձուկ: Ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին։ Միջոցառումն իրականացվել է Սևանա լճից մանրաձկան որսի դեմ պայքարի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։    

Մանրամասն ➜


  •  


Վերադառնալ