Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին



թույլ տեսողություն
ունեցողների համար
Map

 Մենյու

Նորություններ


«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն շրջակա միջավայրին պատճառել է կես միլլիոն դրամը գերազանցող վնաս

26.08.2021

  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրերը առանց լիազոր մարմնի կողմից տրված լիցենզաիայի իրականացնում է վտանգավոր թափոնների գործածության՝ հավաքման, փոխադրման, պահման, օգտահանման և տեղադրման  գործունեություն բնապահպանական և բնօգտագործման, վարչական վիճակագրական մի շարք հաշվետվություններ ներկայացրել է աղավաղված օգտակար հանածոների արդյունահանումը չի կատարվել արդյունահանման պայմանագրի և օգտակար [...]

Մանրամասն ➜


Խախտումեր՝ Իջևանի դենդրոպարկում

23.08.2021

Վերջերս Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ.Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել Վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված, նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որի հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Իջևանի դենդրոպարկին պատկանող 84946ք.մ. մակերեսով չկառուցապատված հողամասի վարձակալ, հողամասն օգտագործել է պայմանագրի կետերի խախտմամբ. տարածքում կատարելով կառուցապատման աշխատանքներ՝ տեղադրել է [...]

Մանրամասն ➜


19.08.2021

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն իր էջում ահազանգել է Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին տեսած «Անտառաբու»-ի մասին։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով  այցելել են Դիլիջան քաղաք Հ.Մ.-ի բնակարան և հայտնաբերել թռչնին։ Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք և բաց թողնվել վայրի բնություն։

Մանրամասն ➜




Վերադառնալ