Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ


ԻՐԱԶԵԿՈՒՄ

06.08.2020

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 72-րդ հոդված Ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժինը հորդորում է զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:

Մանրամասն ➜


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացվել է ստուգում «Ս. Ն. Հայրապետյան» ԱՁ-ին պատկանող ձկնաբուծարանում:

06.08.2020

 Ստուգման արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերն իրականացնում է ջրօգտագործում ՝ առանց ջրօգտագործման համապատասխան թույլտվության: Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 150. 000 ՀՀ դրամի չափով: Հաշվարկվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, որը կազմել է 16. 404. 249.6 ՀՀ դրամ:

Մանրամասն ➜


Հաշվետվություն

06.08.2020

  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 06-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 48 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 37.831.350 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 42 դեպք, որից 40-ով հաշվարկվել է 37.120.530 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                                                                                                     Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 36.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ