Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության
Բնապահպանության ԵՎ ընդերքի տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

MapArmenianՀայ

Կայքէջը գտնվում է կառուցման փուլում:
Հարգանքով, կայքի աշխատակազմ

 Մենյու

Նորություններ


Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Սև արագիլը բաց թողնվեց Արփի լճի տարածք

05.08.2020

Մոտ տասնմեկ ամիս բուժվելուց հետո Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Սև արագիլը բաց թողնվեց Արփի լճի տարածք Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչներից մեկը ճանապարհին գտել էր վիրավոր՝ ՀՀ կարմիր գրքում գրանցված, սև արագիլ: Արագիլը տեղափոխվել է «Զօօ Ֆաունա Արտ» կենդանիների վերականգնողական կենտրոն: Մոտ 11 ամիս կենտրոնում բուժվելուց հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և վիրավոր արագիլին հայտնաբերած քաղաքացու կողմից նույն տարածքում բաց Սև արագիլը բաց թողնվեց բնություն: Սև արագիլ (լատ.՝ Ciconia nigra), արագիլների ընտանիքին պատկանող թռչուն։ Բնադրող-չվող թռչուն է։ Չափազանց զգուշավոր է և հիմնականում ապրում է խուլ անտառներում։ Հայաստանում բնադրում է հյուսիսային շրջաններում: Բնադրում են գետերի, անտառային ճահիճների, լճերի մոտակայքում գտնվող անտառային զանգվածներում և ժայռոտ ձորերում։ Բույնը կառուցում են ծառերի վրա կամ ժայռերի [...]

Մանրամասն ➜


Մշտադիտարկվող զբոսավայրերում խախտումները նվազել են․ ԲԸՏՄ

05.08.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն oգոստոսի 5-ին կրկնայց են կատարել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջան։ Վարչական շրջանի զբոսայգիներում և կանաչ գոտիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում գրանցվել է խախտումների նվազում։ Պահպանվել են դիմակ կրելու, հերթեր և կուտակումներ չառաջացնելու կանոնները, այնուամենայնիվ տարեց քաղաքացիները երբեմն չեն պահպանել 1.5 մ սոցիալական հեռավորություն։ Տեսչական մարմնի մասնագետների նախազգուշացումներից հետո թերությունները շտկվել են։ Տեսուչները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքների ընթացքում կարևորել են հատկապես տարեց քաղաքացիների հետ անհատական բացատրական աշխատանքները, տրամադրել դիմակներ։ Հիշեցնենք, որ ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ [...]

Մանրամասն ➜


Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել է ստուգում «ՍՔԻ ԸՆԴ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում։

05.08.2020

Ստուգման ընթացքում պարզվել է, որ ընկերության կողմից կառուցվող շենքը ծածկված չէ շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով, շինարարական հրապարակը օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում պարբերաբար չի ջրվել։ Նշվածով խախտվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի երկրորդ մասի ա և դ կետերի պահանջները։ Ելնելով վերոգրյալից ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 81.1 հոդվածի առաջին մասով և նրա նկատմամբ նշանակվել վարչական տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով՝ 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Տրվել է հանձնարարական․ 1․Անհապաղ շենքը ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։ 2․Շինարարական հրապարակը օդի դրական ջերմաստիճանի դեպքում օրվա ընթացքում [...]

Մանրամասն ➜




Վերադառնալ