Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վրեժ Գալոյանն ու Լևոն Լևոնյանը մարզային այցելությունների շրջանակում դեկտեմբերի 4-ին և նոյեմբերի 21-ին Տավուշի, Սյունիքի մարզերում հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների, ավագանու անդամների, անտառտնտեսության մասնաճյուղերի, համայնքային կոմունալ տնտեսությունների ներկայացուցիչների, մարզերում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, ընդերքօգտագործողների, ակտիվ քաղաքացիների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզերում առկա բնապահպանական խնդիրները, ընդերքշահագործման ընթացքում, աղբի, տերևների այրման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման, հրդեհների կանխարգելման, թափուկ փայտանյութի բացթողնման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև իրավախախտումների նվազեցմանն ուղղված միջոցառումները։
Ներկայացվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները և լրացումները, տրամադրվել իրազեկող նյութեր ու ուղեցույցեր։