Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նախկինում կասեցրել էին առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության Երևան քաղաքում չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ» ՍՊԸ-ի ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը, «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ի բետոնի պատրաստման արտադրամասի գործունեությունը և Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքներով զբաղվող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի բետոնի շաղախի հանգույցի շահագործումը։
Տնտեսավարողները լիազոր մարմնից ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ։
Կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։