
ԲԸՏՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 2025Թ.
ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Իրականացվել է'
8 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 6 մասնաճյուղում
Արձանագրվել է ՝
1264 իրավախախտում
11,852 ապօրինի հատված ծառ
4,255․2 խմ ապօրինի փայտանյութ
Կիրառվել է ՝
293 վարչական տույժ
30,300,000 դր․տուգանք
Հաշվարկվել է՝
907,914,459 դր․պատճառված վնաս
Վայրի կենդանիների պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 38 դեպքով՝ հայտնաբերվել է 284 կենդանի։
Առգրավվել է'
13 հրացան, 22 փամփուշտ, 21 լողամիջոց, 248 ձկնորսական ցանց, 4 ինքնաշեն մետաղական օղակ։
- Անազատության մեջ պահվող ՀՀ կարմիրգրքյան 7 կենդանի՝ 6 անդրկովկասյան գորշ արջ, 1 բեզոարյան այծ տեղափոխվել է կենդանիների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովող ապաստարան և կացարան։
- Անազատության մեջ պահվող 3 կենդանի՝ 1 գայլ, 1 բվիկ, 1 ճուռակ վերադարձվել է վայրի բնություն։
- Քաղաքացիների կողմից հայտնաբերված ՀՀ կարմիրգրքյան 2 թռչուն՝ 1 սապսան, 1 մեծ ենթարծիվ տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։