2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07OF707 պետհամարանիշով ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07Z707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ: