Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է։ Այն սկսել են նշել ԱՄՆ-ում 1894 թվականից, այնուհետև հասել է նաև Եվրոպա, իսկ ներկայում անցկացվում է աշխարհի շատ երկրներում՝ UNESCO-ի «Մարդը և կենսոլորտը» կենսաբանական ծրագրի շրջանակներում։ 1906 թվականի ապրիլի 1-ին ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին» միջազգային կոնվենցիան։ Տոնը զուգադիպում է փետրավորների ձմեռումից վերադարձի հետ:
Հայկական բնաշխարհում հանդիպում են ավելի քան 350 տեսակի թռչուն, որոնցից 100-ը գրանցված են ՀՀ կարմիր գրքում։