Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» (ՊՈՆՏՈՍ) ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 18-20-ը Թբիլիսիում մասնակցել են ծրագրի համակարգման երրորդ հանդիպմանը և համատեղ բաց աշխատաժողովին:
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ներկայացրել են «ՊՈՆՏՈՍ» ծրագրի շրջանակներում իրականացված Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրության վերաբերյալ կատարված աշխատանքները։