Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառում։
Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք, որոնց նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Իրականացվել են բացատրական աշխատանքներ։
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում' 50.000 ՀՀ դրամի չափով: