Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել է Տեսչական մարմնի 2022թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության, կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ծրագրերի, կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները։
Տեսչական մարմնի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքների ամփոփ ցուցանիշները, համաձայն որի կիսամյակում նախատեսված 66 ստուգման փոխարեն իրականացվել է 146 ստուգում՝ 74 ծրագրային և 72 արտածրագրային։
Քննարկման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն անդրադարձել է տրված հանձնարարականների կատարողականներին, պլանային և արտածրագրային ստուգումների ցուցանիշներին, բնապահպանական վերահսկողության ոլորտում միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպող ռիսկային հարցերին, տվել մի շարք հանձնարարականներ:
Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով։