ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Ռուբեն Սպարտակի Մկրտչյանին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, բնապահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ծառայողական պարտականություններն արդյունավետ և բարեխղճորեն, ինչպես նաև երկարամյա և անբասիր աշխատանք կատարելու համար պարգևատրել է շնորհակալագրով, տարբերանշանով և հուշանվերով։