2022 թվականի ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրօգտագործման 7 դեպք և անմիջապես կասեցվել է տվյալ գործողությունը, հետագայում թվով 5 տնտեսավարողներ օրենսդրական դաշտ են մտել, և 5-ի կասեցման որոշումը վերացվել է:
Մինչև 2022 թվականի հուլիս ամիսը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ապօրինի ջրօգտագործման համար նախատեսված էր իրավաբանական անձանց համար 300.000 դրամի վարչական տույժ: Ներկայումս ուժի մեջ է մտել այդ նույն արարքի համար 500 000-ից 800 000 դրամի տույժը: