Հունվարի 27-ին տեղի ունեցած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022թ. իրականացված աշխատանքների ամփոփման միջոցառմանը նախորդ տարվա ընթացքում բարձր ցուցանիշներ գրանցած մի շարք աշխատակիցներ և ստորաբաժանումներ արժանացել են հատուկ պարգևների։
Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում է ճանաչվել Ընդերքի վերահսկողության վարչությունը, որը 2022թ. ընթացքում գրանցել է առավել բարձր ցուցանիշներ և նշանակալի արդյունքներ։
Արմավիրի տարածքային բաժինը ճանաչվել է լավագույն տարածքային ստորաբաժանում, որի կողմից իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման, որսի, ծառահատումների, ջրօգտագործման և բնապահպանական այլ ոլորտներում իրավախախտման բազմաթիվ դեպքեր։
Կառուցվածքային ստորաբաժանման լավագույն աշխատակից է ճանաչվել Հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ Արայիկ Սարգսյանը։
Ա.Սարգսյանը ծառայեցնելով շուրջ 20 տարվա մասնագիտական փորձը զգալի ներդրում է ունեցել բնապահպանական ոլորտում իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման գործում։
Երևանի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ Կարեն Հարությունյանը ճանաչվել է տարածքային ստորաբաժանման լավագույն աշխատակից։ Բնապահպանության վերահսկողության ոլորտում ավելի քան 25 տարվա բազմամյա փորձի արդյունավետ կիրառման և բարձր պատասխանատվության շնորհիվ գրանցել դրական ցուցանիշներ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ իրենց աշխատանքն արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով։
Նաիրա Աղաջանյան -Ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ
Տիգրան Արաջյան - Հանքային ջրերի և երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ
Գոհար Մխիթարյան - Լաբորատոր հետազոտությունների բաժնի գլխավոր մասնագետ
Մկրտիչ Սարգսյան - Իրավական աջակցության բաժնի գլխավոր իրավաբան
Եթեր Մուրադյան - Փաստաթղթաշրջանառության բաժնի փաստաթղթավար
Աշոտ Գևորգյան - Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ
Արմենուհի Պետրոսյան - Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ
Արման Թորոսյան - Բուսական աշխարհի վերահսկողության բաժնի գլխավոր պետական տեսուչ
Թամարա Դիլանյան - Ռիսկի գնահատման բաժնի պետ
Նելսոն Հովհաննիսյան - Կենդական աշխարհի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Ալինա Մարգարյան - Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետ
Բագրատ Գրիգորյան' Երևանի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ
Արմինե Հակոբյան - Շիրակի տարածքային բաժնի մասնագետ
Գառնիկ Բաբաջանյան - Տավուշի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ
Անահիտ Գյուրջյան -Արարատի տարածքային բաժնի մասնագետ
Պարույր Մանուկյան -Կոտայքի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ
Ռոզա Թադևոսյան - Արագածոտնի տարածքային բաժնի մասնագետ
Գևորգ Գասպարյան - Սյունիքի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ
Անահիտ Կարապետյան - Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետ
Կարեն Մուրադյան - Լոռու տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ
Լուիզա Զաքարյան - Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավոր պետական տեսուչ